Է. Նալբանդյան. Արձանագրությունների մասին Թուրքիայի հայտարարությունները կասկածի տակ են դնում պայմանագրերի կնքման սկզբունքները![]() 25 նոյեմբերի 2011 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Դանիա իր պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց Դանիայի Ֆոլկեթինգեթի նախագահ Մոգենս Լյուքեթհոֆթի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում արտգործնախարարը քննարկեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցության ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր: Մոգենս Լյուքեթհոֆթի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Այս ենթատեկստում կողմերը նշեցին երկկողմանի հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Նախարար Նալբանդյանը հանդիպեց նաև Դանիայի ԱԳՆ տնտեսական և ռազմավարական հարցերով պետքարտուղար Լարս Թուզենին, ում հետ քննարկեց առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր Բացի դրանից, Նալբանդյանն ելույթ ունեցավ Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում: Պատասխանելով հարցերին, Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, ասաց. «կասկածի տակ են դնում պայմանագրերի կնքման սկզբունքները: Կասկածում եմ, որ երկները ստորագրում են համաձայնագրերն ու պայմանգրերը առանց կետերի և հարցերի համաձայնեցման”: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Դանիայի խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Ֆոլկեթինգեթի նախագահ Մոգենս Լյուքեթհոֆթի հետ: Դանիայի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Կոպենհագենում դեսպանություն հիմնելու Հայաստանի կառավարության որոշումը` նշելով, որ այն նոր հեռանկարներ կբացի հայ-դանիական հարաբերությունների զարգացման համար: Դանիայի խորհրդարանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցության ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր: Մոգենս Լյուքեթհոֆթի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Կոպենհագենում նախարար Նալբանդյանը հանդիպեց Դանիայի ԱԳՆ տնտեսական և ռազմավարական հարցերով պետքարտուղար Լարս Թուզենին, ում հետ քննարկեց առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր: Էդվարդ Նալբանդյանի կոպենհագենյան այցի օրակարգում էր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթը Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում: Ելույթից հետո, պատասխանելով հարցերին, Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, ասաց. «Նման հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում. արդյո՞ք Թուրքիան բոլոր համաձայնագրերն է ստորագրում առանց վերջնական համաձայնեցման կամ ինչո՞ւ է ստորագրում, եթե Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց դանիական խոշորագույն «Politiken» օրաթերթին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |