Սերգեյ Շաքարյանց. Հայաստանը պետք է ավելի համեստ լինի և չշտապի անդամակցել Եվրասիական միությանը![]() 25 նոյեմբերի 2011 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է շտապի անդամակցել Եվրասիական միությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքով` Հայաստանն այդ հարցում պետք է իրեն համեստ պահի: Դրա պատճառը, ինչպես նկատել է Շաքարյանցը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն է, որով նա ցանկություն է հայտնել, որպեսզի Եվրասիական միությունը 2015-ի փոխարեն ստեղծվի 2013 թվականին: «Սակայն Մոսկվայում չողջունեցին այդ հայտարարությունը` նշելով, որ նախագծի հեղինակը Բելառուսը չէ: Այդպիսով, եթե Բելառուսին ասել են չշտապել, ապա Հայաստանն ընդհանրապես պետք է սպասի»,- ասել է նա` հավելելով, որ Բելառուսն ավելի շատ ներուժ ու ռեսուրսներ ունի, քան Հայաստանը: Եվրասիական միության ստեղծման գաղափարն առաջին անգամ առաջարկեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ենթադրվում է, որ սկզբում միությանը կանդամակցեն Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանն ու Տաջիկստանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |