ԼՂՀ-ն պետք է աշխատի իր միջազգային ճանաչման ուղղությամբ, գտնում է Կիրո Մանոյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հետ մեկտեղ պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներ սկսել: Այդ մասին Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների քննարկմանը հայտնել է ՀՅԴ «Հայ դատի» երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա հավելել է, որ այդ գործընթացը պետք է իրականացնի ինքը` Արցախը: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, ապա Մանոյանի խոսքով` դա պետք էր անել 1991-1992 թվականներին, իսկ այժմ նպատակահարմար չէ նման քայլ ձեռնարկել տեղի ունեցող բանակցային գործընթացի պայմաններում: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցային գործընթացում ներկայիս իրադրությանը` Մանոյանը հայտնել է, որ միջնորդներն արդեն հասկացել են, որ Լեռնային Ղարաբաղի ապագան դուրս է Ադրբեջանի շրջանակներից: Նրա խոսքով` այժմ կարգավորման այնպիսի բանաձևի որոնումներ են ընթանում, «որը կօգնի փրկել Ադրբեջանի դեմքը»: Ընդ որում, Մանոյանը նկատել է, որ թեև ինքնին Ադրբեջանի համաձայնությունը կարգավորման հնարավոր ծրագրին կնպաստի խաղաղ գործընթացին, այդ համաձայնությունը պարտադիր չէ, ինչպես Կոսովոյի դեպքում: Քննարկումը կազմակերպվել էր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից` ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) աջակցությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |