Արտակ Զաքարյան. Հայաստանը միշտ կողմ է ինտեգրացիային, սակայն Եվրասիական միության դեպքում կսպասի զարգացումներին![]() 25 նոյեմբերի 2011 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միշտ կողմ է ինտեգրացիոն գործընթացներին, եթե դրանք շահավետ են տնտեսապես, ծառայում են դեպի Հայաստան նոր ռեսուրսների ներգրավմանը կամ նոր շուկաների բացմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների քննարկմանը նվիրված քաղաքական քննարկումների ժամանակ: Մենք երբեք դեմ չենք եղել ինտեգրացիոն գործընթացներին: Ոչ արևմտյան կազմակերպությունների, ոչ արևելայն, ոչ եվրոպական, ոչ եվրասիական»,-ասել է նա: Ընդ որում, Զաքարյանը նշել է, որ Եվրասիական միությունը կստեղծվի Մաքսային միության բազայի վրա, որին չմիանալու մասին Հայաստանն արդեն պաշտոնապես հայտարարել է: Նա նաև նշել է, որ դեռևս չափազանց վաղ է խոսել Եվրասիական միությանը Հայաստանի միանալու մասին, քանի որ «նրա հեռանկարները դեռևս մշուշոտ են նույնիսկ նրա մասնակիցների համար»: Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները նոյեմբերի 18-ին ստորագրել են Միասնական տնտեսական տարածքի մասին փաստաթղթերի փաթեթը: Քննարկումը կազմակերպել էր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկակակն կենտրոնը՝ NDI-ի աջակցությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |