Դեկտեմբերի 1-ին Տորոնտոյում կմեկնարկի «Նուռ» կինոփառատոնը![]() 25 նոյեմբերի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Կանադայի Տորոնտո քաղաքում մեկնարկելու է թվով 6-րդ «Նուռ» կինոփառատոնը (Pomegranate Film Festival): Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվում են հայ կամ օտարազգի ռեժիսորների այն ֆիլմերը, որոնք տարբեր կերպով առնչվում են Հայաստանին: Այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված են պրոդյուսեր Սիլվա Բասմաջյանը, կինոռեժիսոր և կինոօպերատոր Նորայն Կասպարը և դերասանուհի Արսինե Խանջյանը: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են վավերագրական, կարճամետրաժ և գեղարվեստական ֆիլմեր: Ցուցադրվելու են Հայաստանից և Սփյուռքից ամենաբազմազան ֆիլմերը, այդ թվում և այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայ-թուրքական կինոպլատֆորմի», մրցութային ֆիլմերը («Գալաթա», «Վանա ծովուն արշալույսը» և այլն): Փառատոնի մասնակիցների թվում է նաև ամերիկացի ռեժիսոր Բրեյդեն Քինգի «Այստեղ» (Here) ֆիլմը: Փառատոնը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 4-ը, կազմակերպիչն է Կանադայի «Համազգային» կենտրոնը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |