ՀԿԵ-ն ու ՀՀ ԱԻՆ մտադիր են զարգացնել համագործակցությունը երկաթուղային հաղորդակցության անվտանգության ապահովման ոլորտում25 նոյեմբերի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկեցին երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Հանդիպմանը ներկա էին նաև «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, համագործակցության և լոգիստիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Անատոլի Դանչենկոն, գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Լևոն Հակոբյանը: Իր հերթին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդոլլինը նշեց, որ Ընկերության և Նախարարության միջև հաստատվեց բավականին արդյունավետ երկխոսություն և հայտնեց, որ համոզված է այդ երկխոսության զարգացման մեջ: Նա հայտնեց, որ «ՀԿԵ»-ն սերտ համագործակցում է փոխադրման գործընթացը կազմակերպող կառույցների հետ, պահպանում է երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում գործող պետական չափանիշները, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության ապահովության նորմերը: «Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ բազայի շրջանակներում: Մենք ցանկանում ենք օգտագործել մեր և Նախարարության տրամադրության տակ գնվող ռեսուրսներն ի շահ Հայաստանի Հանրապետությանը և երկրի բնակիչների», - ասաց գլխավոր տնօրենը: Խորհրդակցության ընթացքում նախարար Երիցյանը նշեց Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքների վերացման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների դրսևորած պրոֆեսիոնալիզմը: Նախարարության ղեկավարը նշեց, որ ԱԻՆ-ը և «Հարավկովկասյան երկաթուղին» համատեղ ծրագրեր ունեն իրականացնելու երկրում արտակարգ իրավիճակների կանխարգելման և երկաթուղային հաղորդակցության անվտանգության ապահովման բնագավառում: Նախարարը «ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությանը մանրամասն ներկայացրեց Ճգնաժամային կենտրոնի աշխատանքը և երկաթուղուն սպառնացող բոլոր տեսակի վտանգների ու ռիսկերի հսկողության ծրագրերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |