Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին կոչ է արել հետևել Ռոբերտ Քոչարյանի օրինակին և հեռանալ քաղաքականությունից25 նոյեմբերի 2011 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Մեր վերջին հանրահավաքից մեկ ամիս է անցել, և քաղաքական իրադրությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել, նոյեմբերի 25-ին Երևանում Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի ակտիվիստ, «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ժամանակ իշխանության մեջ մասշտաբային փոփոխություններ էր կանխագուշակում, և վերջին հրաժարականները վկայում են նրա իրավացիության մասին: Փաշինյանն առանձնապես ընդգծել է ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրաժարականը և այն «խայտառակություն» անվանել` նկատելով, որ Սարգսյանն իր հրաժարականի մասին իմացել է մամուլից: Նա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել հետևել Ռոբերտ Քոչարյանի օրինակին և հեռանալ քաղաքականությունից:
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |