Ալեքսանդր Թորաձեն վարպետության դաս կտա հայ դաշնակահարներին![]() 25 նոյեմբերի 2011 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունենալու հանրահայտ դաշնակահար Ալեքսանդր Թորաձեի կողմից վարպետության դաս: Հաջորդ օրը Թորաձեն կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալիք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգին: Ալեքսանդր Թորաձեն ծնվել է Թբիլիսիում, ավարտել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիան և դարձել նույն ԲՈՒՀ-ի դասախոս: 1983 թ-ին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ 1991 թ-ին դարձել Ինդիանա նահանգի Սաութ-Բենդեյի համալսարանի պրոֆեսոր, որտեղ նա մշակել է դասավանդման նոր համակարգ: Թորաձեն ելույթ է ունեցել BBC-ի նվագախմբի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Ցինցինատիի, Դրեզդենի և այլ քաղաքների, Գյուլբենկյան հիմնադրամի նվագախմբերի հետ: Դաշնակահարը համարվում է իր ժամանակի ամենավիրտուոզ կատարողներից մեկը, ով նվագում է ռոմանտիզմի ավանդույթներով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |