Լևոն Տեր-Պետրոսյան. Եթե «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, ՀԱԿ-ը պետք է սկսի համագործակցել նրանց հետ![]() 25 նոյեմբերի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին, ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում, ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, ՀԱԿ-ը պետք է սկսի համագործակցել այդ կուսակցության հետ: «Դա կարող է լրջորեն փոխել Հայաստանում քաղաքական ուժերի դասավորությունը»,- նշել է նա: Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ դա ոչ թե Կոնգրեսի պաշտոնական դիրքորոշումն է, այլ իր անձնական կարծիքը: Իր ելույթում նա հայտնել է, որ ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստանի» միջև լուրջ հակասություններ կան, և երրորդ ուժի ձևավորումը Հայաստանի քաղաքական դաշտում, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում: Դրա հետ մեկտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ իր վարկանիշը պահպանելու համար «Բարգավաճ Հայաստանը» պետք է սահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից, այլապես պատասխանատվություն կկրի 2008թ. մարտի 1-ի զոհերի համար:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |