Լևոն Արոնյանը Միխայիլ Տալի հուշախաղն ավարտեց 2-րդ տեղում![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում Միխայիլ Տալի հուշախաղում իր ելույթն ավարտեց 2-րդ տեղում: Հուշախաղի վերջին տուրը կայացավ նոյեմբերի 25-ին, որտեղ հայ շախմատիստի մրցակիցը Յան Նեպոմնյաշչին էր: Արոնյանը սև ֆիգուրներով էր խաղում և ոչ ոքիի հասավ: Նա 5,5 միավոր վաստակեց, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Մագնուս Կարլսենը, որը վերջին տուրում հաղթեց Խիկար Նակամուրային (ԱՄՆ) և Արոնյանից առաջ անցավ միայն լրացուցիչ արդյունքներով: 3-րդ տեղը զբաղեցրեց Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) 5 միավորով: 9 տուրերում Արոնյանը երկու անգամ առավելության հասավ մրցակցի նկատմամբ. նա հաղթեց Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա) և Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան): Մյուս պարտիաները հայ շախմատիստն ավարտեց ոչ ոքի: Վեցերորդ ավանդական հուշախաղը տեղի ունեցավ շրջանային համակարգով, մասնակցում էին աշխարհի 10 սուպերգրոսմայստերները: Մրցաշարի միջին վարկանիշը 2776 էր և համապատասխանում էր XXII ռեկորդային կարգին:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |