Իտալիայի դեֆոլտը կդառնա եվրոյի վերջը, գտնում են Մերկելն ու Սարկոզին![]() 26 նոյեմբերի 2011 - 09:29 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ «Իտալիայի պարտքային կոլապսը» անխուսափելիորեն կդառնա եվրոյի վերջը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է Իտալիայի կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որն արվել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հանդիպման ավարտին: «Նման աղետը կարգելափակի Եվրոպայի ինտեգրման գործընթացը և անկանխատեսելի հետևանքներ կունենա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մարիո Մոնտին իր հերթին կարծիք է հայտնել, որ Իտալիան վերջերս զգալի առաջընթաց է գրանցել բյուջետային կոնսոլիդացիայի հարցում, տնտեսական աճի խթանման հետ մեկտեղ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |