ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՇՈԹԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՁԳՏՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Շոթլանդիայում Հարավկովկասյան միջխորհրդարանական նախաձեռնության ընդլայնված նիստին մասնակցող Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների պատվիրակությունները հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծում գտնելու ձգտման մասին: «Կարեւոր է, որ կողմերը նման կարծիքի են, քանի որ երկու երկրներում էլ կան ուժեր, որոնք խոսում են պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը լուծելու համար ուժ օգտագործելու մասին»,-հայտարարել է համաժողովի կազմակերպչական խմբի ներկայացուցիչ Դենիս Սամմուտը: Վրաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Սթիվեն Նէշը նշել է, որ կողմերին հաջողվել է հասնել «որոշ առաջընթացի» բանակցությունների ընթացքում, հաղորդում է «Associated Press»-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---