Ալեքսանդր Բոժկո. Ուկրաինայում Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների պակաս կա![]() 26 նոյեմբերի 2011 - 12:34 AMT PanARMENIAN.Net - «Մեկ տարի առաջ Երևանում, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության աջակցությամբ լույս տեսավ հայտնի ուկրաինացի պատմաբան Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչի՞ համար էր նա մեզ ոչնչացնում» գիրքը Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ»,-Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն; «Դա առաջին նման հրատարակությունն էր Հայաստանում, որը պատմում է ստալինյան ռեժիմի ոճրագործության մասին, որր հանգեցրեց սովամահության և միլիոնավոր անմեղ զոհերի: Սակայն, դա քիչ է հայ հանրության շրջանում ուկրաինական ժողովրդի ողբերգության մասին պակասը լրացնելու համար: Ուկրաինայում ևս Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների պակաս կա»,-ասել է նա: «1915թ. Ուկրաինան օգնության ձեռք մեկնեց հայկական ջարդերի զոհերին՝ հազարավոր փախստականների ընդունելով իր հողում»,-հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպանը: «Կարևոր եմ համարում պատմաբանների մասնակցությունը: Որքան գիտեմ, դեկտեմբերին Ուկրաինայի ԳԱԱ-ն Կիևում գիտաժողով է կազմակերպում՝ նվիրված հայտնի ուկրաինացի պատմաբան, հայագետ Յարոսլավ Դաշկևիչի 85-ամյակին»,-ասել է դեսպանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |