Վիկ Դարչինյան. Մորենոյի հետ պայքարում ես նրանից շատ ավելի ուժեղ կլինեմ![]() 26 նոյեմբերի 2011 - 13:08 AMT PanARMENIAN.Net - «Մորենոն լավ բռնցքամարտիկ է, իր վերջին 7 մենամարտերից չորսը նա ավարտել է 12-րդ ռաունդում: Նա պաշտպանողական ոճի բռնցքամարտիկ է և միշտ դուրս է գալիս ռինգ հաղթելու ակնկալիքով: Ինձ համար կարևոր է գեղեցիկ մենամարտը, և, անշուշտ, նոկաուտը: Մորենոյի հետ պայքարում ես նրանից շատ ավելի ուժեղ կլինեմ»,-Դարչինյանի խոսքերն է մեջբերում boxingscene.com-ը: Դեկտեմբերի 3-ին IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը կմենամարտի WBA աշխարհի չեմպիոն Անսելմո Մորենոյի հետ, որը 2002թ. պարտություն չի կրել: Կխաղարկվի WBA գոտին: Ըստ Դարչինյանի, Մորենոն ավելի բարձրահասակ է, սակայն դա ոչինչ չի նշանակում. «Ես շատ լուրջ եմ պատրաստվելու և բոլորը կտեսնեն, որ այդ մենամարտում ես ավելի ուժեղ կլինեմ»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |