Բակո Սահակյանը հանդիպել է Լոս Անջելեսի իրանահայ միություն անդամների հետ![]() 26 նոյեմբերի 2011 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին այցելել է Լոս Անջելեսի իրանահայ միություն եւ հանդիպել կազմակերպության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել իրանահայ միության ներդրումը Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |