Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը չի՞ ժամանի Երևանում կայանալիք ԱՊՀ հոգևոր առաջնորդների հանդիպմանը![]() 26 նոյեմբերի 2011 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլիա Երկրորդը հավանաբար չի կարողանա մասնակցել Երևանում կայանալիք ԱՊՀ հոգևոր առաջնորդների հանդիպմանը : Այդ մասին «ՊիրWելի» գործակալությանը տված հարցազրույցցում հայտարարել է Վրաստանի պատրիարքի խորհրդական, միջազգային հարցերի գծով փորձագետ Զուրաբ Աբաշիձեն: «Որքան գիտեմ, պատրիարքը չի կարողանա մասնակցել հանդիպմանը»,-հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն: Նոյեմբերի 28-29-ին Երևանում տեղի կունենա ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որին կմասնակցեն ԱՊՀ երկրների ավանդական կրոնների առաջնորդներն ու ներկայացուցիչները: Հանդիպմանը կմասնակցեն Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիլիլը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Սուրբ Էջմիածնից հայտնել են, որ ակնկալվում է նաև Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի այցը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |