Հայաստանի նախագահը ծանոթացել է Դիլիջանում ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնի շինարարությանը

Հայաստանի նախագահը ծանոթացել է Դիլիջանում ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնի շինարարությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ այցի շրջանակներում ծանոթացել է Կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» բացմանը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, կենտրոնի գլխավոր նպատակն է ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներով ինստիտուտի ստեղծումը, որտեղ կկազմակերպվեն տարածաշրջանային ու միջազգային գիտաժողովներ և համաշխարհային չափանիշներին համապատասխանող ուսումնական ծրագրեր էկոնոմիկայի և ֆինանսների ոլորտում:

Ջավադյանը նաև հավելել է, որ բանակցություններ են ընթանում մի շարք հեղինակավոր համալսարանների և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կենտրոնում «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական տեղեր բացելու շուրջ: Կենտրոնում նաև կտեղակայվեն ռեզերվային սերվերներ հայկական բանկերի համար: Նա նաև հայտնել է, որ կենտրոնում տարաՙծք կհատկացվի առևտրային բանկերին, «Արկա» պրոցեսինգային կենտրոնին և ԱՊՊԱ բյուրոյին: Կենտրոնի բացումը նախանշված է 2013թ. հունվարին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---