ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Վրաստանի հասարակական կազմակերպությունների եւ կրթության համակարգի ներկայացուցիչները մասնակցում են այսօր Երեւանում բացված տարածաշրջանային սեմինարին` «Կրթություն հաստատուն զարգացման նպատակով» թեմայով: 2005-2014 թթ. համար ՄԱԿ-ի հայտարարած «Հաստատուն զարգացման նպատակով կրթության տասնամյակի» շրջանակներում ընթացող սեմինարի նպատակն է ծանոթացնել կրթության

աշխատակիցներին տվյալ ոլոտում գոյություն ունեցող միջազգային փաստաթղթերին, մշակել տարածաշրջանի երկրների համատեղ գործունեության ծրագիր: Ինչպես նշել է սեմինարի ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Լիզ Գրանդեն, տվյալ նախաձեռնությունը կարեւոր քայլ կդառնա Հարավային Կովկասի երկրների համագործակցության հաստատման գործում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---