Բնապահպանության նախարարությունն առաջարկում է ժխտողական կեցվածքը փոխարինել կառուցողական դիրքորոշմամբ![]() 26 նոյեմբերի 2011 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն ազգային ժողով է ներկայացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարությունից հայտնում են, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1995 թվականին: Հետագա տարիներին, հասարակական զարգացումների հետևանքով, որոշ դրույթներ բավարար չափով չեն արտահայտում ներկա իրավահարաբերությունները: Առաջացրել էր նոր իրողություններին համապատասխանեցնելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժետություն: Օրենքի բարելավման հիմնական նպատակադրումն եղել է շրջակա միջավայրի պահպանության և գործարար միջավայրի բարելավման գործողությունների համամասնությունների սահմանումը: Համաձայն գործող օրենսդրության լիազորված մարմինը երկրի ներսում նույնպես ապահովել է հանրությանն իրազեկելու և հանրության մասնակցությունն ապահովելու պահանջվող ընթացակարգերը և նոյեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետություն օրաթերթում տպագրվել է օրենքի հանրային քննարկման մասին հայտարարություն, որը կայացել է նոյեմբերի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում: Սակայն նոյեմբերի 25-ին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ հրապարակել են հայտարարություն, որով պահանջում են ՀՀ ԱԺ-ի սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստից հանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական պատճառաբանությունը լիարժեք հանրային քննարկում ապահովելն է։ Մամուլում ներկայացված պահանջների մի մասը ամրագրված են անգամ ՀՀ հիմնական օրենքով` Սահմանադրությամբ: Մյուս պահանջների վերաբերյալ դեռևս հոկտեմբերի 25-ի ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված իր նամակում ճիշտ ձևակերպումներ է տվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» նախագահ Սոնա Այվազյանը, որն առաջարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին զուգահեռ պետք է նաև կատարվեն լրացումներ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում` նախատեսելով համապատասխան պատասխանատվություն օրենքի պահանջները չկատարելու համար»: Կառուցողական այս մոտեցումը տվել է իր արդյունքը. կատարված առաջարկություններից որոշներն արդեն իսկ ներառված են օրենքի նախագծում, և կազմակերպությունն հայտնել է իր պատրաստակամությունը` հետագայում նույնպես այդ ուղղությամբ համագործակցելու նախարարության հետ: Նման հնարավորություն ունեն նաև օրենքի նախագծի ներկա վիճակով չբավարարված կազմակերպություններն ու անհատները, որոնց առաջարկում ենք ժխտողական կեցվածքը փոխարինել կառուցողական դիրքորոշմամբ և նպաստել շրջանառվող նախագծի որակական բարելավմանը: Նախարարությունը շարունակում է ընդունել հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները` ակնկալելով, որ օրենքի նախագծի ընդունումը կբարելավի փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ` մոտեցնելով միջազգային նորմերին և ստանդարտներին, միաժամանակ կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |