Փորձագետ. Գների բարձրացման ֆոնի վրա հանրությունն ավելի է մեղադրում հակամենաշնորհային կառուցներին անգործության համար![]() 26 նոյեմբերի 2011 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հանրությունն ուշադիր հետևում է Լիտվայի մրցակցային մարմնի գործունեությանը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց այդ կառույցի ղեկավար Շարունաս Կեզերաուսկասը, նոյեմբերի 26-ին Աղվերանում լրագրողների համար անցկացվող մրցակցության հարցերով կլոր սեղան-քննարկման ընթացքում: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԵՄ Թվիննինգ ծրագրի հետ համատեղ: Նրա խոսքով, դա պայմանավորված է վերջին մի քանի տարիներին սննդամթերքի եւ վառելիքի գների բարձրացմամբ: «Շատ հաճախ մեզ մեղադրում են, որ մենք ոչինչ չենք անում, քանի որ հանրությունում ձևավորվել է կարծիք, ըստ որի մենք գները կարգավորող մարմին ենք», - ասաց նա: Այդ կապակցությամբ փորձագետը հավելեց, որ եթե մրցակցության պաշտպանության մարմինների գործունեությունը գնահատվեր գների կարգավորման արդյունքների հիման վրա, ապա «մեր աշխատանքը միշտ կլիներ անհաջող»: Լիտվայի մրցակցային մարմնի ղեկավարը նշեց, որ հանրությանը պետք է բացատրել, որ գնագոյացմանը միջամտելու առումով այդ կառույցի լիազորությունները վերաբերում են մրցակցության օրենքների խախտումներին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |