Իրանը զգալիորեն կրճատել է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը![]() 27 նոյեմբերի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը պատժամիջոցներ է ներմուծում Մեծ Բրիտանիայի դեմ և նվազագույնի հասցնում երկու երկրների միջև կապերը, հաղորդում է Rutoday.com-ը: Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի խոսքով՝ դա միայն սկիզբն է: Նա ժողովրդական ներկայացուցիչների որոշումն անվանել է ճիշտ ժամանակին և հեղափոխական. «Բրիտանական պաշտոնյաները պետք է իմանան, որ իրանական Մեջլիսն ուշիուշով հետևում է նրանց գործողություններին»: Ընդունված օրինագիծը նախատեսում է Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնել գործերի հավատարմատարի մակարդակի, ինչպես նաև զգալիորեն կրճատել առևտրային, տնտեսական և մշակութային համագործակցությունը: Այդ օրինագիծը ևս մեկ քայլ է Արևմուտքի երկրների և Իրանի միջև հակամարտության բորբոքման ճանապարհին: Այդ երկարաձգված դիվանագիտական դիմակայությունը սկսեց սրվել այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր զեկույցը: Զեկույցում նշվում էր, որ իսլամական հանրապետությունը վարում է աշխատանքներ, որոնք կարող են ատոմային զենքի ստեղծման հանգեցնել: Նոյեմբերի 21-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց Իրանի հանդեպ ֆինանսական պատժամիջոցների ներմուծման մասին՝ դրանով իսկ դադարեցնելով Իրանի վարկային հաստատությունների հետ ամեն տեսակ ֆինանսական և բանկային գործողությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |