Իսրայելի ՌՕՈՒ երկու հարված են հասցրել «ահաբեկչական ակտիվության կենտրոններին»![]() 27 նոյեմբերի 2011 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու հարված են հասցրել Գազայի սեկտորին, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) մամլո ծառայությանը: Հարձակման արդյունքում վնասվել են «ահաբեկչական ակտիվության կենտրոնները», տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Ռմբակոծությունները պատասխան էին «Քասսամ» հրթիռին, որը բաց էին թողել Գազայի սեկտորից շաբաթ առավոտյան: Այն վայրէջք էր կատարել Էշքոլ շրջանում՝ Իսրայելի հարավում, արդյունքում ոչ ոք չէր տուժել: Իսրայելն այդ հարվածի համար մեղադրել էր ՀԱՄԱՍ կազմակերպությանը: Ինչպես հաղորդում է AFP-ն, պաղեստինյան խմբավորումները հայտարարում են նախկինում Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի պահպանման մասին: Դրա հետ մեկտեղ նրանք իրենց իրավունք են վերապահում պատասխանել Իսրայելի կողմից ուժի կիրառմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |