ԶԼՄ-ներ. Լիբիական մարտիկները կօգնեն սիրիական ընդդիմությանը27 նոյեմբերի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ԱԱԽ պաշտոնական մարմին Libya Now-ն հաղորդում է, որ Աբդելհաքիմ Բելհաջը, որը ՆԱՏՕ-ի աջակցությամբ ԱԱԽ մարտիկների կողմից Տրիպոլիի գրավումից հետո լիբիական մայրաքաղաքի ռազմական պարետն էր դարձել, ներկայումս օտար անվան տակ գտնվում է Թուրքիայում, հաղորդում է Rosbalt.ru-ն: Ներկայանալով որպես Սալեմ ալ-Ալվանի՝ նա թուրք-սիրիական սահմանին է գտնվում՝ գլխավորելով 700 հոգուց բաղկացած գումարտակը, նա պատրաստվում է Սիրիա ներխուժել այդ երկրի ընդդիմության կողմից իրականացվող ահաբեկչական հարձակումներին մասնակցելու համար: Libya Now-ի փաստերի համաձայն, Բելհաջը «կմասնակցի Սիրիայի ազատագրման գործողությանը՝ ղեկավարելով ազատ Լիբիայի մարտիկներին, իսկ Թուրքիան ռազմական աջակցություն կցուցաբերի»: Նոյեմբերի 25-ին արաբական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Բելհաջին բերման են ենթարկել Տրիպոլիի օդանավակայանում կեղծ անձնագրով և խոշոր գումարով արտասահման մեկնելու փորձ կատարելիս: Նա ազատ արձակվեց Մուստաֆա Աբդել Ջալիլի ուղղակի կարգադրությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |