Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի մերձակայքում![]() 27 նոյեմբերի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ի մերձակայքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Միյագիի մոտ, իսկ օջախը 50կմ խորության վրա էր: Ինչպես հաղորդում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը, ցունամիի սպառնալիք չի ծագել, ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուժեղ ցնցումները զգացվել են «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ի շրջանում: «Տոկիո էլեկտրիկ փաուեր» օպերատոր ընկերության հաղորդմամբ, այս երկրաշարժի արդյունքում ատոմակայանի աշխատանքում խախտումներ չեն դիտվել: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածների ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 11 հազարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |