Եգիպտոսի և Իսրայելի սահմանին գազատար է պայթեցվել

Եգիպտոսի և Իսրայելի սահմանին գազատար է պայթեցվել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի և Իսրայելի սահմանին գազատար է պայթեցվել, հաղորդում է Reuters-ը: Անհայտ անձանց կողմից իրագործված ահաբեկչությունը տեղի է ունեցել Հյուսիսային Սինայի մարզկենտրոն Արիշ քաղաքից մոտ 20կմ հեռավորության վրա:: Ականատեսները հաղորդում են, որ խողովակի պայթյունի հատվածում կրակի բոցի բարձրությունը հասնում էր 20 մետրի և շատ լավ երևում էր հարևան մայրուղուց: Հաղորդվում է, որ արտակարգ պատահարի վայր արդեն զգալի քանակությամբ հրշեջ հաշվարկներ են ուղղվել: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնամուխ են եղել կատարվածի հետաքննությանը և հանցակից անձանց որոնմանը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նշանակալի է, որ գազատարի այդ հատվածի վրա հարձակումը, սկսած այս տարվա փետրվարից, արդեն թվով իններորդն է: Այն տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների մեկնարկից ոչ շատ առաջ: Քանի որ ցանցի այդ ճյուղով վառելիքը մատակարարվում է Իսրայելին, ապա քննչական մարմինները հակված են կասկածել տեղական կազմակերպությունների ակտիվիստներին, որոնք ցավակցում են պաղեստինցիներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---