Իրանն Իսրայելի դեմ է ուղղել գրեթե 150 000 հրթիռ

Իրանն Իսրայելի դեմ է ուղղել գրեթե 150 000 հրթիռ

PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն Իսրայելի դեմ է ուղղել գրեթե 150 000 հրթիռ: Այդ մասին հաղորդում է իրանական լուրերի կիսապաշտոնական FARS գործակալությունը:Համաձայն հաղորդված տեղեկատվության, Վահիդին կասկած է հայտնել Երուսաղեմի կողմից սպառնալիքի վերաբերյալ, որը կարող է վտանգ հանդիսանալ Իսլամական Հանրապետության համար: «Որքա՞ն հրթիռներ են նրանք պատրաստել: 10.000, 20.000, 50.000, 100.000, 150.000, թե՞ ավելին»,- իր ելույթում նա հնչեցրել է հետևյալ հռետորական հարցը:

Շաբաթ օրը Թեհրանը հանդես է եկել Թուրքիայի հասցեին սպառնալիքներով, հայտարարելով, որ Իրանը ցանկացած հաջորդ հակամարտության դեպքում կարող է իր հրթիռներն ուղղել վերջերս ՆԱՏՕ-ի կողմից տեղակայված հակահրթիռային վահանին:

Իսլամական Հանրապետության կողմից ագրեսիվ զգուշացումներն ուժգնացան ատոմային էներգիայի Միջազգային գործակալության հաշվետվության հրապարակումից հետո, որում տրված է միանշանակ պատասխան. Իրանը գաղտնի շարունակում է կատարելագործել տեխնոլոգիաներ, որոնք կապված են միջուկային զենքի ստեղծման հետ:

Այս հաշվետվությունը հանգեցրեց նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կողմից իրանական էներգետիկ և ֆինանսական սեկտորների նկատմամբ պատժամիջոցների խստացմանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---