ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մի երկիր է, որտեղ խախտվում են փախստականների, օտարերկրացիների, կրոնական փոքրամասնությունների եւ հայերի իրավունքները: Այդ մասին նշվում է ռասիզմի, կսենոֆոբիայի եւ հակասեմիտիզմի երեւույթների դեմ պայքարի Եվրախորհրդի հանձնաժողովի նախապատրաստած զեկույցում: Համաձայն Բաքվի աղբյուրների, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Եվրախորհրդի փորձագետներն անցյալ տարվա մարտին այցելել էին Ադրբեջան` հանդիպումներ անցկացնելով ինչպես պաշտոնական անձանց, այնպես էլ իրավապաշտպանների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մինչդեռ որոշ ադրբեջանցի իրավապաշտպաններ, որոնք հանդիպել էին եվրոպացի փորձագետների հետ` տարակուսանք են հայտնել Եվրախորհրդի նման ձեւակերպումների առնչությամբ: Մասնավորապես, Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Չինգիզ Գանիզադեն հայտարարել է, որ եվրափորձագետների հետ զրույցի ընթացքում խոսք չի գնացել Ադրբեջանում փոքրամասնությունների հետ կապված խնդիրների մասին: «Ցավոք, կան այնպիսի մարդիկ, որոնք ոչ հավաստի տեղեկություններ են ուղարկում արտասահման», - ենթադրել է նա:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---