ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումը տեղի կունենա առանց Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի

ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումը տեղի կունենա առանց Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-30 Երևանում ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումը տեղի կունենա առանց Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի: Այդ մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո խոսնակ Վահրամ Մելիքյանը:

Իլիա Երկրորդը չի այցելի Երևան, քանի որ 2008 թվականից Վրաստանն ԱՊՀ անդամ չի հանդիսանում:

Վահրամ Մելիքյանի խոսքով` հոգևոր առաջնորդների հանդիպմանը ներկա կլինի Ադրբեջանի գերագույն կրոնական ներկայացուցիչ Շեյխ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: Նիստում ծրագրվում է համաձայնության հասնել մի շարք հարցերում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---