ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմասնակցեն դիտարկմանը արցախյան և ադրբեջանական բանակների շփման գծում![]() 28 նոյեմբերի 2011 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի , նոյեմբերի 29-ին ծրագրվում է մոնիտորինգն անց կացնել արցախյան և ադրբեջանական զորքերի շփման գծում՝ ադրբեջանական Ջաֆարլի և արցախյան Կայան գյուղերի ճանապարհին, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ադրբեջանական կողմից մոնիտորիգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա օգնական Ուիլյամ Պրարոյը և դաշտային օգնական Անտալ Հերդիչը: Զորքերի շփման գծի հակառակ կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ Գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը և Մարիուս Պուոջունասը: Մոնիտորինգի ընթացքում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անցումը արցախյան կողմից շփման գծով ադրբեջանական կողմ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |