Արա Մալիքյանի «Պագանինի» շոուն կներկայացվի Ստամբուլում![]() 28 նոյեմբերի 2011 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ջութակահար Արա Մալիքյանի գլխավորած «Պագանինի» շոուն դեկտեմբերի 7-ին ելույթ է ունենալու Ստամբուլում, հաղորդում է թուրքական Zaman-ը: Լիբանանում ծնված Արա Մալիքյանը, ով այժմ ապրում է Իսպանիայում, ասում է, որ մարդիկ վախենում են լսել դասական երաժշտություն, որովհետև գտնում են, որ չեն հասկանա այն: «Հումորի և դասական երաժշտության միաձուլումը դասական երաժշտությունը հասանելի դարձնելու բազմաթիվ ճանապարհներից մեկն է», գտնում է Մալիքյանը: «Դասական երաժշտությունն այնքան լուրջ է և ճիշտ, որ երիտասարդները չեն նույնացնում այն իրենց հետ», հավելում է նա: «Պագանինի» շոուն ստեղծվել է 2007 թ-ին և ներկայացվել գրեթե ողջ աշխարհում: Շոուի հիմնադիրն է ջութակահար Արա Մալիքյանը: Նախագծում աշխատում են նաև ջութակահարներ Էդուարդո Օրտեգան և Ֆերնանդո Կլեմենտեն և թավջութակահար Գարտխոտ Օրտիսը: Նրանք ելույթ են ունենում Շոպենի, Ֆալան, Պախելբելի, Մոցարտի, Պագանինիի և այլ հռչակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններով, ռոք և ազգային վերամշակումներով: Բացի դրանից, նրանք վերը նշված կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարում են հումորով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |