Լեֆորտ. Լարվածությունը շփման գծում հուշում է, որ պետք է աշխատել տարածաշրջանում վստահության մթնոլորտի վրա28 նոյեմբերի 2011 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը մեկնաբանել է լարված իրադրությունը Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: «Ես չեմ կարող շատ բան ասել այդ առնչությամբ, սակայն, միակ բանը, որ ակնհայտ է, այն է, որ մենք պետք է ջանքեր գործադրենք հակամարտության կողմերի միջև վստահությունը բարձրացնելու ուղղությամբ»,-հայտարարել է Լեֆորտը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ըստ նրա, ԵՄ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կողմնակից է: Նոյեմբերի 19-ին ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 20-ին ժամը 08:50-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը: Միայն անցած շաբաթվա ընթացքում, ի պատասխան նոյեմբերի 19-ին և 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ի կրած երկու զինվորի կորստի, հայկական կողմը, ինչպես և նախապես զգուշացրել էր, դիմել է պատժիչ գործողությունների: Ըստ ՊԲ հետախուզության տվյալների, նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչև 7 զոհ և վիրավոր: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |