Բրազիլահայ կիթառահար Ժոաո Կույումջյանը ելույթ կունենա հռչակավոր Քարնեգի հոլլ-ում![]() 28 նոյեմբերի 2011 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Բրազիլահայ կիթառահար Ժոաո Կույումջյանը ելույթ է ունենալու Նյու Յորքի Քարնեգի հոլում այսօր` նոյեմբերի 28-ին: Ինչպես հայտնում է jornal.us-ը, համերգը կազմակերպել է Նյու Յորքում Բրազիլիայի հյուպատոսությունը: Կիթառահարը համերգում կատարելու է ավանդական բրազիլական մեղեդիներ, ինչպես նաև բրազիլացի կոմպոզիտորներ Ռաիմունդո Պենաֆորտեի և Ռիկարդո Կալդերոնիի ստեղծագործությունները: Կույումջյանն իր համերգում հյուրընկալելու է նաև կիթառահարներ Պաուլո Մարտելլին և Ուելսոն Տրեմուրային, ֆլեյտահար Կատրին Ֆարենիշին և սոպրանո Մարթա Կուկուլարովային: Պաուլո Մարտելլին Կույումջյանին ներկայացնում է որպես «իր սերնդի ամենա էքստրաօրդինար բրազիլացի կիթառահարներից մեկը»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |