Ռուբեն Մելքոնյան. Էրդողանի ներողությունը Դերսիմի իրադարձությունների համար ուղղված է Աթաթուրքի դեմ![]() 28 նոյեմբերի 2011 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունները 1937-38թթ. Դերսիմի իրադարձությունների համար ուղղված են Քեմալ Աթաթուրքի և քեմալականության քաղաքականության դեմ: «Սա զինվորականների դեմ ուղղված Էրդողանի հերթական քայլն է»,-հայտարարել է Ռուբեն Մելքոնյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Հայ փորձագետը նշել է, որ 2009թ. ի վեր Թուրքիայում սկսեցին գրքեր հրատարկվել, հիմնված մինչ այդ փակ արխիվային տեղեկությունների վրա, որտեղ ասվում էր Քեմալ Աթաթուրքի մասնակցության մասին ազգային փոքրամասնությունների դեմ կատարված հանցագործություններին: Ըստ նրա, առանց բարձրագույն թուրքական իշխանությունների թույլտվության այդ գրքերը հնարավոր չէր լինի հրատարկել: Նա նաև նշել է, որ ընդդիմադիր ուժերը խստորեն քննադատել են Էրդողանին՝ հայտարարելով, որ դրանով նա հող է նախապատրաստում Հայոց ցեղասպանության համար ներողության համար: Հայ փորձագետը նշել է նաև, որ այլ ընդդիմադիր ուժերը, ավելի չեզոք, հայտարարում են, որ նման իրադարձություններ Դերսիմում չեն եղել և Էրդողանը խեղաթյուրում է փաստերը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե պահանջվի, ապա նա ներողություն կխնդրի Դերսիմի ջարդերի համար: Նա մեղադրել է ջարդերի կազմակերպման մեջ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որն այն ժամանակ իշխանության գլուխ էր անցել: Թուրքական իշխանությունները արյան մեջ խեղդեցին Դերսիմի ապստամբությունը: Տարբեր տվյալներով, կոտորածների զոհ դարձավ մոտ 100 հազար մարդ: Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր, 1938թ. կրկին ցեղասպանության ենթարկվեցին ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |