«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը ֆինանսավորել է ժամանակակից համաշխարհային երաժշտության նախագիծը![]() 28 նոյեմբերի 2011 - 14:33 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն «Երկրի մասշտաբով` մշակույթի օգտին» սոցիալական ակցիայի շրջանակներում ֆինանսավորել է հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանի «1900+» ժամանակակից երաժշտության համերգաշարի միջազգային խոշոր նախագիծը, որի հիմնական նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել Հայաստանում դեռ չկատարված արտասահմանյան և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այն «1900+» շարքի չորրորդ համերգն է: Նախորդ տարիներին ներկայացվել են ռուսական, ֆրանսիական, չեխական և ճապոնական ժամանակակից երաժշտության ստեղծագործություններ, մինչդեռ այս տարվա ծրագրում ընդգրկված էր ժամանակակից հայ և լեհական կոմպոզիտորական դպրոցների երաժշտությունը: Համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում` ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական պատասխանատվության և բարեգործության ոլորտում` պարբերաբար անցկացնելով ակցիաներ «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով և նախատեսված բնակչության տարբեր խմբերի համար: Բանկի սոցիալական գործունեության հիմնական նպատակն է նպաստել մշակույթի և սպորտի զարգացմանը, մայրության և երեխաների պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակել բազմազավակ և անապահով ընտանիքների կայացմանը, 2-րդ համաշխարհային և ղարաբաղյան պատերազմների վետերաններին: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին: Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ին դուստր ձեռնարկությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |