Հայաստանում մանկական գրականությունը թանկ է և հաճախ էլ անորակ, ասում են մասնագետները28 նոյեմբերի 2011 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գրախանութներում վաճառվող մանկական գրականությունը շատ թանկ է, գտնում է բանաստեղծ, մանկագիր, երկիծաբան, դրամատուր Սուրեն Մուրադյանը: Ըստ նրա, մանկական գրքերի գինը չպետք է գերազանցի 1000 դրամը, այնինչ այն ավելին է: Բացի դրանից, գրքի 500 տպաքանակը շատ փոքր է նման գրականության համար: Սակայն գրողը որպես ելք, առաջարկում է ստեղծել հաղորդաշար, որտեղ կընթերցվի մանկական գրականություն, մասնավորապես ժամանակակից գրողների գործեր: Գրողների միության քարտուղար, ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչության կենտրոնի ղեկավար, գրող Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ պետական պատվերով հրատարակված գրքերի գինը չի գերազանցում 1000 դրամը: Այնուամենայնիվ, մանկական գրքերի թանկությունը պայմանավորված է նաև մեծ աշխատանքով, նկարչական ձևավորումներով, գունավոր տպագրությամբ: Միլիտոնյանի խոսքով դեռ 2 տարի առաջ պետական բյուջեյից մանկական գրականության տպագրմանը հատկացվում էր 15 միլիոն դրամ, իսկ այժմ` 10-11 միլիոն: Տարեկան, Հայաստանում տպագրվում է 30-50 անուն մանկական գրականություն, այդ թվում և թարգմանված գրքեր: Միլիտոնյանը նաև առաջարկում է վերահսկել մանկական գրականության վաճառքը: Ըստ նրա, մանկական գրականության տակ անորակ գրականություն է վաճառվում` համացանցից վերցրած և անճաշակ նկարներով կամ բովանդակությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |