Թուրքիայում հրատարակվել է հազարամյա հայ-թուրքական հարաբերությունների մասին պատմող 24-հատորյակը

PanARMENIAN.Net - Թուրքիայում հրատարակվել է հազարամյա հայ-թուրքական հարաբերությունների մասին պատմող 24-հատորյակը, գրում է թուրքական Zaman-ը: 17 հազար էջից բաղկացած աշխատությունը հիմնված է 80 հազար փաստաթղթերի վրա և ներառում է 361 գիտնականի աշխատանք, այդ թվում հայ, ադրբեջանցի, ֆրանսիացի, բրիտանացի, ռուս, ամերիկացի:

Գիրքը հրատարակվել է «Դեղիմիշ» հրատարակության աջակցությամբ և «Սաքարիա» համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Էնիս Շահինի խմբագրությամբ:

Հրատարակչության սեփականատեր Իսմաիլ Այդինը նշել է, որ հազարամյա հարաբերությունների առկայությունը հայ և թուրք ժողովրդնեի միջև ինքնին ֆենոմեն է, քանի որ աշխարհում չկա նման դեպք, երբ տարբեր հավատի ու ռասայի ներկայացուցիչներին հաջողվել է գոյակցել մոտ 1000 տարի:

«Երկու ազգություններն էլ գոյատևել են այս հողերում: Դրա առաջին օրինակն է սելջուկյան ժամանակաշրջանում թողարկված մետաղադրամը, որի մի կողմում պատկերված է Հայկական թագավորության խորհրդանիշը, մյուս կողմում՝ սելջուկների»,-ասել է Այդինը:

Գիրքը վաճառքի կհանվի 2012թ.:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---