ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԳԻՏԵՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՒՉԸ20 դեկտեմբերի 2003 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի միացումը հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին իրավացի հաղթանակն է ոչ միայն Հայաստանի եւ հայկական սփյուռքի, այլեւ բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն պատմությունը: Նման կարծիք է հայտնել «Ռոսիյա» թերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով` Օսմանյան Կայսրությունում հայերի բնաջնջումը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այդ փաստին Ժամանակին եւ պատշաճ գնահատական չտալը բարենպաստ միջավայր ստեղծեց ֆաշիստների կողմից իրականացված հրեա ժողովրդի ցեղասպանության համար, գտնում է Կ. Զատուլինը: Նրա կարծիքով, Թուրքիան պետք է հաշվի առնի ցեղասպանության զոհերի ժառանգների արդարացի պահանջը` փոխհատուցի վնասը: «Դժբախտաբար, ես չեմ տեսնում ցեղասպանության ճանաչմանը դիմադրելուց հրաժարվելու սիմպտոմներ ներկայիս թուրքական կառավարություն կողմից, ավելին, այն փաստորեն շանտաժի է ենթարկում հայերին` պահանջելով, որպեսզի նրանք հրաժարվեն ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից: Իսկ դա հայերի համար պարզապես անընդունելի է»,- ասել է ռուս քաղաքական գործիչը: Եթե Թուրքիան ինքը ճանաչեր ցեղասպանությունը, ապա դա կընդգծեր նրա առաջատար հայացքները եւ նոր տպավորություն կստեղծեր իր մասին Եվրամիությունում, որին նա այդպես ձգտում է անդամակցել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |