ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունները Ամերիկյան համալսարանի ուսանողներին

ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունները Ամերիկյան համալսարանի ուսանողներին

PanARMENIAN.Net - Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություներն ու առաջնահերթությունները, անցյալ շաբաթ Եվրոպական երկրների մի շարք մայրաքաղաքներ կատարած իր այցելությունների արդյունքները:

Պատասխանելով ուսանողների հարցերին` նախարար Նալբանդյանը մանրամասն խոսեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին:

 Ուշագրավ
---