Քաղաքապետը հանձնարարել է համակարգել վթարների վերաբերյալ տեղեկատվությունը![]() 28 նոյեմբերի 2011 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում, քաղաքային ենթակայության կազմակերպություններում մուտքագրված քաղաքացիների դիմումների քննարկման ընթացքի հետ կապված` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ընդգծել է բնակչության հետ հետադարձ կապ պաշտպանելու անհրաժեշտությունը և նամակներին ու դիմումներին պատասխանելու ժամկետների պահպանումը: «Մենք 2000 համայքային ծառայող ունենք Երևանի կառավարման համակարգում: Մենք բոլորս պատասխանատու ենք և օր ու գիշեր աշխատելով մեր ծրագրերը պետք է հասցնենք ամբողջությամբ իրականացնել, որպեսզի մեր քաղաքի բնակչության համար կարողանանք ստեղծել հարմարավետ պայմաններ»,-նշել է քաղաքապետը: Քաղաքապետարանից հայտնում են, որ անդրադառնալով մայրաքաղաքում գրանցվող էլեկտրաէներգիայի, գազամատարակարարման, ջրամատակարարման համակարգերում գրանցվող վթարների և դրանց վերականգնման աշխատանքների կազմակերպմանը`Տարոն Մարգարյանը հանձնարարել է համակարգել վթարների վերաբերյալ տեղեկատվությունը և օպերատիվ արձագանքման աշխատանքները կազմակերպել սեղմ ժամկետում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |