Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորները կզարգացնեն համագործակցությունը![]() 28 նոյեմբերի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Վերջերս «Հայփոստ Թրաստ Մենեջմենթի» եւ «Հայփոստ»-ի պատվիրակությունը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի փոստի ղեկավարության հետ, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության առաջիկա խորացման, համագործակցության որակական նոր փուլի անցման շուրջ: Նախատեսվում է ակտիվացնել արդեն գործող մեխանիզմները երկու երկրների փոստային օպերատորների միջև, որի արդյունքում դրամական փոխանցումները, ծանրոցները, նամակները և փոստային մյուս առաքանիներն ու ծառայությունները ավելի արագ և օպերատիվ կհասնեն հասցեատիրոջը, հայտնում է «Հայփոստ»-ի Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորները կզարգացնեն երկու երկրների միջև արագ փոխանցումները և կմեծացնեն փոխանցումների ծավալը: Ազգային փոստային օպերատորների համագործակցության հեռանկարները քննարկել են հավատարմագրային կառավարիչ ընկերության` «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ»-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը և Ռուսաստանի փոստի ղեկավարի տեղակալ Իգոր Մանդրիկինը: Հանդիպման մասնակիցները որոշում են ընդունել արագ դրամական փոխանցումների կազմակերպման և փոստային փոխանակման կատարելագործման հարցերով երկու աշխատանքային խմբերի ստեղծման մասին: Հայաստանում փոստային բաժանմունքների քանակն ավելի քան 2 անգամ գերազանցում է բոլոր առևտրային բանկերի գրասենյակների ընդհանուր թիվը. ըստ որում, փոստային բաժանմունքների մեծ մասը կենտրոնացված է մարզերում և գյուղական համայնքներում: Միջազգային դրամական փոխանցումների տեխնոլոգիական զարգացումը Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորների կայուն շուկայական դիրքերի երաշխիքն է: Դիտարկվող առաջարկների շարքում է երկրների միջև անհասցե փոխանակումների տեխնոլոգիայի ներմուծումը: Հեռահար առևտրի զարգացումը, որը պետք է հանգեցնի առաքանիների թվի աճին, ևս մեկ խնդիր է, որ կանգնած է Հայաստանի և Ռուսաստանի փոստային օպերատորների առջև: Դրա համար նախատեսվում է Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորների կատալոգներում ապրանքների փոխադարձ ներկայացումը: Ծրագրվում է ավելացնել EMS փոխանցումների ծավալը` ի հաշիվ կորպորատիվ հաճախորդների համար հատուկ ծրագրերի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |