Սանիտարական պատշաճ վիճակի ապահովման համար 88 մեքենա դուրս է բերվել երթուղագծերից

Սանիտարական պատշաճ վիճակի ապահովման համար 88 մեքենա դուրս է բերվել երթուղագծերից

PanARMENIAN.Net - Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն վարչական շրջանների ղեկավարներին, որոնք հանգստյան օրերին մայրաքաղաքում գրանցված տեղումների արդյունքում անձամբ համակարգել և օպերատիվ կազմակերպել են սանմաքրման աշխատանքները, հանձնարարել է խիստ հետևողական լինել և տեղումների դեպքում աշխատել շուրջօրյա գրաֆիկով, ապահովել ձնածածկույթի և մերկասառույցի մաքրման աշխատանքները, ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում:

Ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված կոմունալ տնտեսության վարչության պատասխանատուի կողմից զեկուցվել է, որ շարունակվում է աղի ու ավազի պահեստավորումը և օգտագործված քանակը մշտապես լրացվում է:

Մերձքաղաքային ավտոտրանսպորտային միջոցների, ինչպես նաև մայրաքաղաքում հասարակական տրասպորտի աշխատանքը վերահսկելու և կանոնակարգելու հետ կապված` տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա մոնիտորինգի աշխատանքները և հսկողություն է իրականացվում հատկապես չնախատեսված կանգառներում կայանելու խախտման դեպքերի մասով: Զեկուցվել է նաև, որ հասարակական տրանսպորտի փոխադրամիջոցների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման հետ կապված 88 մեքենա ժամանակավորապես դուրս են բերվել երթուղագծերից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---