Շքամուտքերի մալուխային ցանցի առկա վիճակը հակասում է անվտանգության պահանջներին28 նոյեմբերի 2011 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառձել է բազմաբնակարան շենքերի շքամուտքերի մալուխային ցանցի կարգաբերման աշխատանքների հետ կապված խնդրին: Քաղաքապետը մասնավորապես նշել է, որ չնայած այդ աշխատանքները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պայմանագրային պարտավորությունն է, բայց կան թերացումներ և առկա վիճակը հակասում է անվտանգության պահանջներին: Տարոն Մարգարյանը ընդգծել է նաև, որ շքամուտքերում մալուխային ցանցի անբավարար վիճակը խանգարում է քաղաքապետարանի և համատիրությունների կողմից շքամուտքերում վերանորգման աշխատանքների իրականացմանը. «Պետք է հետևողական լինել և 2012 թվականի ծրագրերով ամբողջությամբ ավարտել մալուխային ցանցի հետ կապված բոլոր խնդիրները: Չնայած աշխատանքների ծավալին` առաջնահերթ պետք է մտածել մեր բնակիչների անվտանգության մասին»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |