Երևանի փողոցների ու բակերի 10 տոկոսը դեռևս լուսավորված չէ![]() 28 նոյեմբերի 2011 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Անդրադառնալով բակային տարածքներում խաղահրապարակների տեղադրման ծրագրին` հերթական խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների կողմից գույքագրել և ներկայացնել այն հասցները, որտեղ նպատակահարմար է խաղահրապարկների տեղադրումը: 2012 թվականի բյուջեում նախատեսվող միջոցներից բացի, քաղաքապետն առաջարկել է մանկական խաղերի տեղադրման ծրագրի հետ կապված բանակցել նաև հնարավոր ներդրողների հետ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն երկրորդական փողոցներն ու բակային տարածքները, որոնք արտաքին լուսավորության ապահովման անհրաժեշտություն ունեն: «Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ, չնայած վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում լուսավորության անցկացման և ապահովման ուղղությամբ, այդուամենայնիվ դեռ 10 տոկոսի չափով աշխատանքներ կան, որի համար կատարվել է համապատասխան ֆինանսական հաշվարկ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |