Երևան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագա համանախագահ Ժակ Ֆորը![]() PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցի շրջանակում Երևան են ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), ինչպես նաև Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահների հետ միասին Հայաստան է ժամանել ՄԽ ապագա համանախագահ Ժակ Ֆորը, որը մինչ այդ հայտագրված չէր: Տեղեկատվության համաձայն, նա Ֆասյեին կփոխարինի 2012թ. հունվարին: Պատվիրակությունն արդեն հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դա կլինի Ֆասյեի վերջին այցը տարածաշրջան` ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերում: Ժակ Ֆորը ներկայումս Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |