Ֆիլիպ Լեֆոր. Եվրամիությունը չի ցանկանում Հարավային Կովկասում տեսնել նոր պատերազմ![]() 28 նոյեմբերի 2011 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հեռանկարներին առընչվող հարցեր: Հյուրի խնդրանքով Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունը ադրբեջանական զորքերի հետ շփման գծում և Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների գործողությունների ակտիվացման վրա: Ֆիլիպ Լեֆորը հավաստիացրել է, որ իր մանդատի շրջանակներում անելու է հնարավորը, որպեսզի աջակցի խաղաղության հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Եվրամիության հատուկ ներկայացուցիչը մասնավորապես ասել է. «Եվրամիությունը չի ցանկանում Հարավային Կովկասում տեսնել նոր պատերազմ: Տարածաշրջանի խաղաղությունը բխում է Եվրամիության շահերից»: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Առաջնորդվելով ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքով` հայկական կողմը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների դեպքում պատասխան գործողությունների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չեզոքացնելու նպատակով միայն»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |