Էդվարդ Նալբանդյանը միջնորդների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի սադրանքների հետևանքների վրա![]() 28 նոյեմբերի 2011 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Բեռնար Ֆասյեն ներկայացրեց Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին: Հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության և շփման գծում նոր զոհերի պատճառ դարձած սադրանքների վրա: Բացի այդ, զրուցակիցները քննարկեցին նաև դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին առնչվող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |