ԱՄՆ և Գերմանիան հորդորում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ վճռորոշ գործողություններ սկսել Սիրիայի դեմ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ԱՄՆ և Գերմանիայի ներկայացուցիչները հորդորել են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ վճռորոշ գործողություններ սկսել Սիրիայի դեմ: Ինչպես հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը հայտարարել է, որ նման գործողությունների համար ժամանակը եկել է: Իր հերթին նԳերմանիայի ներկայացուցիչ Պետեր Վիտտիխը ՄԱԿ-ին կոչ արեց մի կողմ չքաշվել:

ԱՄՆ և Գերմանիայի դիվանագետների հայտարարությունները հետևեցին Սիրիայի դեմ Արաբական պետությունների լիգայի կողմից պատժամիջոցների ընդունմանն ու ՄԱԿ-ի հաշվետվության հրապարակմանը, որտեղ հաղորդագրություններ են պարունակվում հակակառավարական ելույթների ժամանակ մարդկանց իրավունքների խախտման մասին:

Ավելի վաղ՝ երկուշաբթի, ԱՄՆ և Եվրամիությունը Սիրիային կոչ արեցին անմիջապես դադարեցնել բռնությունը և պայմաններ ստեղծել իշխանության խաղաղ և ժողովրդավարական փոխանցման համր:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---