ԱՄՆ փոխնախագահը Թուրքիայում կքննարկի հայ- թուրքական հարաբերությունները29 նոյեմբերի 2011 - 09:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահը Ջոզեֆ Բայդենն առաջիկա օրերին Թուրքիայում կքննարկի հայ-թուրքական հարաբերությունները, իսկ Հունաստանում՝ տնտեսական խնդիրները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նրա առաջին կանգառն է լինելու Անկարան, ուր նա կժամանի դեկտեմբերի 2-ին: Անկարայում նա կհանդիպի թուրք առաջնորդների հետ, ապա կուղևորվի Ստամբուլ, որտեղ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին, ելույթով հանդես կգա ձեռներեցության համաշխարհային գագաթաժողովում, որն անց է կացվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից»,- երկուշաբթի հատուկ մամլո ճեպազրույցում ասել է ազգային անվտանգության փոխնախագահի խորհրդական Թոնի Բլինկենը: Անկարայում Բայդենին սպասվում է նաև հանդիպում վարչապետի և նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: «Մենք ակնկալում ենք, որ Անկարայում կայանալիք բանակցություններում կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ՝ կապված ԱՄՆ և Թուրքիայի գործըկերության և համագործակցության հետ… Հանդիպման ծրագրի մեջ, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն Աֆղանստանը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները»,- նշել է Բլինկենը: Բայդենի և Թուրքիայի ղեկավարների զրույցի հիմանական թեմաներից կլինեն Կիպրոսը, ահաբեկչության դեմ պայքարը, առևտրի զարգացումը և թուրք-ամերիկյան ներդրումների ավելացումը, ինչպես նաև հարցեր՝ կապված վերջին «արաբական հեղափոխությունների հետ»: Թուրքիայից Բայդենը կուղևորվի Հունաստան, որտեղ կհանդիպի երկրի նոր վարչապետ Լուկաս Պապադիմոսի և նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Դեկտեմբերի 5-ին Բայդենը կվերադառնա ԱՄՆ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |