Վարդան Օսկանյան. Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները Հայաստանի համար հավասար կլինեն երրորդ փակ սահմանին29 նոյեմբերի 2011 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Իրանի հանդեպ պատժամիջոցները դեռ չեն անդրադարձել Հայաստանի վրա, սակայն, եթե Թեհրանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառվեն, դրանք կվնասեն նաև Հայաստանին: Այդ մասին Քաթարի Al Jazzera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որը նոյեմբերի 26-ին «Եվրագոտու խնդիրների ազդեցությունը» ծրագրի հյուրն էր: «Հայաստանը միջազգային հանրության անդամ է և պարտավոր է հարգել պատժամիջոցների դրույթները: Ուստի Հայաստանը միշտ հանդես է գալիս բանակցությունների օգտին: Իրանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցները Հայաստանի համար հավասար կլինեն երրորդ փակ սահմանին»,-ասել է նա: Լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունները հնչեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցից հետո: ՄԱԿ-ի վերջին զեկույցում ասված է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստացել են ակնհայտ ապացույցներ այն բանի մասին, որ Իրանը փորձում է ստեղծել միջուկային զենք, սակայն Թեհրանը դա կտրականապես ժխտում է: Իրանական իշխանությունները պնդում են, որ երկրի միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |