Հայաստանի ֆինանսների նախարարը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի նիստին

Հայաստանի ֆինանսների նախարարը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Մոսկվա, որտեղ նա կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի հերթական նիստին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, նիստի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր:

Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպություն՝ հիմնված Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ-ի հունվարին:

ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը գերազանցում է 1.5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից պետություններ են հանդիսանում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը, Տաջիկստանը, Հայաստանը և Ղրղզստանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---